կարևոր
610 դիտում, 7 ժամ առաջ - 2025-11-03 12:27
Հասարակություն

Նորմա՞լ է, որ կարմիր բերետավորը Գյումրիում սպառնում է մարդկանց, թե՝ բոլորիդ դեմքերը ֆիքսել ենք, հեսա տեսեք ինչ է լինում․ Աննա Գրիգորյանը՝ ՆԳ նախարարին

«Փարաքարի համայնքապետի սպանության պատասխանատուներից մեկը, առնվազն չկանխարգելելու մասով, դուք եք հանդիսանում»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ասաց ընդդիմադիր Աննա Գրիգորյանը:

Նախարարն ասաց, որ առաջին պահից եղել է համայնքում, բաժնում, որպեսզի պրոցեսը կազմակերպվի այնպես, որպեսզի ունենան դեպքի ամբողջական բացահայտումը:

«Դեպքի մոտիվը տեղի է ունեցել փետրվարին: Ոստիկանության կողմից ամիսներով կայուն պահակակետեր են սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք ռիսկային են գնահատվել: Մենք չենք կարող յուրաքանչյուր տան մոտ կանգնեցնել մի ոստիկան ու տարիներով պահպանել այնտեղ: Կա օպերատիվ աշխատանք, եղել են այլ պրոցեսներ»,- նշեց նախպարարը:

«Տիկին նախարար, դեպքի վայրւմ լինելը մեր վրա լավություն չծախեք»,-արձագանքեց Աննա Գրիգորյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։