Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ-ն պատրաստ է ծավալել ցանկացած, այդ թվում` նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` այս պահին վաղ է դիրքորոշում արտահայտել, քանի որ փաստաթուղթ էլ չկա ներկայացված:
«Խմբակցության պատգամավորներից ամեն մեկն իր կարծիքը կարող է ունենալ: Ես մնում եմ այն կարծիքին, որ ռեյտինգային ցուցակներն ավելի ժողովրդավարական են, քան համամասնական բաց ցուցակները, որը կուսակցության մի քանի անդամ է որոշում, թե Շարմազնովը լինի 7 համարը, թե` 70 համարը, իսկ տարածքային ցուցակը հնարավորություն է տալիս, որ առնվազն տարածքի ընտրողն ընտրի յուրաքանչյուր կուսակցության տարածքային թեկնածուին»,- ասաց նա:
Ըստ Շարմազանովի՝ սա հնարավորություն է կապ հաստատելու նաև տեղի թեկնածուների հետ, խնդիրներն ավելի շատ վեր հանելու: «Իմ խորին համոզմունքն է, որ ռեյտինգային համակարգը խոչընդոտ չի եղել ժողովրդավարությանը»,- ասաց նա:
Շարմազանովն ընդգծեց, որ նույնիսկ եթե ամբողջ աշխարհը ունենա մի կարծիք, իսկ ինքը չունի այդ կարծիքը, կարտահայտի իրենը: «Իմ կյանքի հերոսը Վազգեն Սարգսյանն է, նա ասում էր` եթե ամբողջ աշխարհն էլ լինի հոմոսեքսուալիստների և աղանդավորների պաշտպանը, ես հոմոսեքսուալիստների և աղանդավորների պաշտպան լինել չեմ կարող: Հիմա ես և այդ հարցի շուրջ եմ նրա հետ համաձայն և շատ հարցերի: Մարդ պետք է ունենա իր համոզմունքը»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահը վստահեցրեց, որ Փաշինյանի կառավարությանն իրենք ընդդիմություն են, բայց գոտկատեղից ներքև հարվածներ չեն տալու: «Մենք լինելու ենք կառուցողական, պետականամետ ընդդիմություն, որը կգործի` բացառապես Հայաստանի ու ժողովրդի շահերից ելնելով»,- եզրափակեց նա: