|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Շվեյցարիայի Բեռն քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։
Կիսաեզրափակիչի արդյունքներով` Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը (248.702 ): Եզրափակիչ փուլ են անցնում 8 ուժեղագույն թիմերը:
«Անհատական պայքարում հենացատկերի վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (15.300) և դուրս եկավ եզրափակիչ։ Նժույգթափերում աշխարհի 2015 թվականի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը 2-րդ հորիզոնականով (15.491) դուրս եկավ եզրափակիչ: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը(15.566) և իրավունք ստացավ եզրափակիչում պայքարելու լավագույնի կոչման համար, իսկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը (15.366): Հայ մարմնամարզիկը մեկ քայլ հետ մնաց եզրափակիչից»,- հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Եզրափակիչները տեղի կունենան մայիսի 29-ին: