կարևոր
9655 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-17 21:54
Սպորտ

Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 5 բռնցքամարտիկ եզրափակիչում են

Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 5 բռնցքամարտիկ եզրափակիչում են

Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները անցան եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար: Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից։

Էլիդա Քոչարյանի հաջողությունը զարգացրեցին նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։

Գարբոյանը հաղթեց  իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին:

Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը համառ պայքարում պարտության մատնեց թուրք Մեհմետ Չինարին, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը նույնպես համառ պայքարում ուժեղ գտնվեց անգլիացի Ջեք Դրիդենից, իսկ Հարություն Հակոբկոխյանը առավելության հասավ տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Ռումեն Ռումենովի նկատմամբ:

Ավելի վաղ Էլիդա Քոչարյանը հաղթել էր լատվիացի Աննա Սորոկինային, և ինչպես Ռուսլան Ասլիկյանը, կփորձի պաշտպանել տիտղոսը:

Տեղեկացնենք, որ մրցավայրում մեր մարզիկների կողքին է նաև Հայաստանի բռնցքամարտի  ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: