|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ապրիլի 17 -21-ը կանցկացվի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնություն, որը կընթանա Մոսկվայում:
Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանը ներկայացնող հինգ մարմնամարզիկներ: Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը և Սերոբ Սողոմոնյանը հանդես կգան բազմամարտում, Եվրոպայի կրկնակի մրցանակակիր Հարություն Մերդինյանը` նժույգ թափերում, իսկ Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը իրենց ունակությունները կդրսևորեն «օղակներ» մրցաձևում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Սոս Սարգսյանը հայտավորված են մրցավարական հանձնաժողովում, իսկ Աշոտ Գասպարյանը և նրա երիտասարդ գործընկեր Արտյոմ Ավետյանը հանդես կգան հավաքականի մարզչի դերում: Ի դեպ, կլիմայավարժեցման նպատակով մեր թիմը Մոսկվա է մեկնել մեկնարկից չորս օր առաջ:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: