|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում` առանձին գործիքների վրա:
Արթուր Թովմասյանը լավագույնն էր օղակների վարժությունում: Արթուր Դավթյանը, ով նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել բազմամարտում, առաջինն է եղել նաև հենացատկում: Օղակների վարժությունում Դավթյանն երրորդն էր, նժույգթափերում` երկրորդը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Մոսկվայի Օլիմպիական ավանում դեկտեմբերի 14-16-ը կայացել է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությունը, որին մասնակցում էին 30 երկրի 140 մարզիկ: