Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ Ճապոնիայում ընթացող ֆուտբոլի 2012թ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ փուլ:
Կիսաեզրափակիչում ազնվականները հանդիպում անցկացրին մեքսիկական «Մոնտերեյի» հետ՝ 3:1:
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան: Ընդմիջումից անմիջապես հետո Ֆերնանդո Տորրեսը կապույտների առավելությունը հասցրեց 2 գնդակի: 2 րոպե անց իսպանացու «Մոնտերեյի» պաշտպան Դարվին Չավեսը դարձավ ինքնագոլի հեղինակ: 90-րդ րոպեին Ալդո դե Նիգրիսը խփեց մեքսիկացիների միակ օգտակար գնդակը:
Եզրափակչում Բենիտեսի թիմը կհանդիպի բրազիլական «Կորինտիանսի» հետ, որն իր հերթին կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել եգիպտական «Ալ Ահլիին»։