|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության` Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը թիմային պայքարում դարձել են բրոնզե մեդալակիր: Հայ մարմնամարզիկները վաստակել են 161,550 միավոր: Առաջին տեղը զբաղեցրել է ռուսական «Դինամո» ակումբը (166,750 միավոր):
Արթուր Դավթյանը եւս մեկ մեդալ է նվաճել՝ տղամարդկանց բազմամարտում դառնալով երրորդ մրցանակակիր (82,200 միավոր):
Վորոնինի անվան 24-րդ գավաթի խաղարկությանը մասնակցում են 26 երկրի ավելի քան 160 մարմնամարզիկներ: