կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-25 12:11
Սպորտ

Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնության թիմային պայքարում բրոնզե մեդալ են նվաճել

  Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնության թիմային պայքարում բրոնզե մեդալ են նվաճել

Հունգարիայի Գիոր քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը

Տղամարդկանց 10 մ. վազող թիրախ  վարժությունում 18 մրցակցից Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Մինասյանը խոցել է 540 միավոր և զբաղեցրել11-րդ տեղը: Մյուս ներկայացուցիչները՝ Շանթ Սարգսյանը՝ 13-րդն է 536 միավորով և Հովհաննես Խաչատրյանը՝ 535 միավորով 14-րդ տեղում է: Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Հովհաննես Խաչատրյան եռյակը վազող թիրախ տղաների վարժության թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը: Պայքարին մասնակցող 5 թիմերից 1677 միավորով 1-ին տեղն է գրավել Ուկրաինայի թիմը, Ռուսաստանը 1643 միավորով 2-րդ տեղում է և 1611 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի թիմը:

Կանանց պայքարում 14 մրցակցուհուց Լիլիթ Մկրտչյանը խոցելով 348 միավոր` զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

10մ. օդամղիչ հրացան վարժության 52 երիտասարդ տղաների պայքարում  Հայկ Բաբայանը 613,8 միավորով գրավել է 31-րդ տեղը , իսկ Վրեժ Թորոսյանը 611,2 միավորով` 41-րդ տեղը:

Այսօր` Երևանի ժամանակով ժամը 16:30-ին 10մ, օդամղիչ ատրճանակ երիտասարդ տղաների վարժությանը կմասնակցի Զավեն Իգիթյանը:

 Հավելենք, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանից մասնացում է 14 մարզիկ` գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հանրապետությունը Եվրոպայի առաջնությանը նման մեծ պավիրակությամբ առաջին անգամ է մասնակցում: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից: