կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-20 16:19
Սպորտ

Մարմնամարզություն. Հայաստանի 4 ներկայացուցիչ Եվրոպայի առաջնության եզրափակիչում է

Մարմնամարզություն. Հայաստանի 4 ներկայացուցիչ Եվրոպայի առաջնության եզրափակիչում է

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ մեր մարզիկներից չորսը եզրափակիչի ուղեգիր են նվաճել. Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափերում, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը՝ օղակներում, Արթուր Դավթյանը՝ հենացատկերում, ութ ուժեղագույնների մեջ են եւ պայքարելու են մեդալների համար:

Արթուր Դավթյանը եզրափակիչ է մտել նաեւ բազմամարտում: