կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-16 12:56
Հասարակություն

Երկրորդ պետություն` չի նշանակում երկրորդական. Ղարաբաղից սովորելու շատ բան ունենք

Երկրորդ պետություն` չի նշանակում երկրորդական. Ղարաբաղից սովորելու շատ բան ունենք

Սահմանին ապրիլյան իրադարձություններից հետո հիմա հրաշալի վիճակում ենք գտնվում, միայն թե պետք է պահպանել այս վիճակը, որ մակընթացությունը տեղատվության չվերածվի. այսօր լրագրողներին ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Ըստ նրա` այսօր գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչ պետք է անենք, որ ոչ միայն պահպանենք այս ոգին, այլ նաև առաջ գնանք:

«Մենք ավելի շատ բան ունենք սովորելու Ղարաբաղից, քան Եվրոպայից, քանի որ Ղարաբաղը դարձել է լրջագույն պետություն` սեփական նախագահի շուրջը համախմբված: Երկրորդ պետություն` չի նշանակում երկրորդական պետություն. մենք Ղարաբաղից սովորելու շատ բան ունենք»,- ասաց Տեր-Գուլանյանը:

Ըստ նրա` հիմա պետք է մանր-մունր վեճերը մի կողմ թողնենք և հայրենիք «հագնենք»` հայրենիքը պետք է մեր զգեստը լինի: «Ես տաքսիով եմ շրջում և նկատել եմ, որ նույնիսկ տաքսու վարորդների խոսքն է փոխվել, բոլորը զինվորի մասին են խոսում, այս օրերին մի ամբողջ ազգ զինվոր դարձավ»,- ասաց Տեր-Գուլանյանը:

Հարցին, թե ի՞նչ դասեր պետք է քաղենք, պատասխանեց, որ, ամենակարևորը, իշխանություններն իրենց գործունեությամբ պետք է խոնարհվեն և համբուրեն ժողովրդի ճակատը: «Սոցիալական վիճակը պետք է բարելավվի, չի կարելի աղքատության մեջ պահել ժողովրդին»,- հավելեց նա: