Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ հորդորը եղել է մեկը. այն ինչ կատարվում է պետք է տեսաձայնագրվի, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ինչ այսօր կատարվում է, այս օրով չի ավարտվելու: Ցավ եմ ապրում: Դրանք նոր քրեական գործերի հիմք են հանդիսանալու և այդ ժամանակ ապացուցողական բազան չի լինելու: Ամբողջ հարցաքննությունը, գործողությունները պետք է ձայնագրվեն. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտարարել է Հրայր Թովմասյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը ՀՔԾ-ն խուզարկություն էր իրականացնում, որն ավարտվեց քիչ առաջ:
Հրայր Թովմասյանի համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալն ու միջնորդությունները մերժելը՝ տեսաձայնագրելու վերաբերյալ, որպեսզի հետո տարընթերցումներ, տարբեր մեկնաբանություններ չլինեն:
«Այն ինչ այսօր տեղի է ունենում իմ և ՍԴ շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրները խորքային են և օրվա իշխանությունը ունի խնդիր՝ ձերբազատվելու ինձնից, որպես ՍԴ նախագահ: Այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, ակնհայտ և դրա մասին ողջ հանրությունը տեղյակ է: Ինձ համար «Հրայր Թովմասյանի» խնդիրը երկրորդական է: Շատ կարևոր է Հայաստանի հեղինակությունը, վաղվա օրը: Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունը այդքան արագ մսխել», - հայտարարեց Թովմասյանը: