կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-23 20:20
Սպորտ

Շատ բան եմ սովորել և դեռ սովորելու եմ Մոուրինյոյից. Մխիթարյան

Շատ բան եմ սովորել և դեռ սովորելու եմ Մոուրինյոյից. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանում է երկրպագուների հարցերին: Աշխարհի տարբեր անկյուններից հազարավոր երկրպագուներ հարցեր են ուղղել հայ ֆուտբոլիստին, որոնց մեծ մասին Հենրիխն արդեն պատասխանել է.

«Ինձ շատ լավ եմ զգում Մանչեսթերում, և մեծ ցանկություն ունեմ ավելի շատ գոլեր խփելու ու ավելի մեծ տիտղոսներ նվաճելու: Երբեք չեմ մոռանա Եվրոպայի լիգայում խփածս հաղթական գոլը: Այդ ամենը հրաշալի էր»:

Անդրադառնալով թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին Մխիթարյանն ասել է.

«ժոզեն հաղթող է: Նա  շատ է աշխատում և անում է այնպես, որ ցանկացած խաղի պատրաստ լինենք  100 տոկոսով: Նա մեզ մոտիվացնում է: Ես նրանից շատ բան եմ սովորել,  շարունակելու եմ սովորել գալիք մրցաշրջանում: Չեմպիոնների լիգան այն տեղն է, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պետք է լինի, և շատ ուրախ ենք կրկին այդ մրցաշարում խաղալու համար: Նոր մրցաշրջանում պայքարելու ենք տիտղոսների համար»,-գրել է Մխիթարյանը: