Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ուրախ է` Ագրամունտը, ի վերջո, չդիմացավ ճնշումներին և հրաժարական տվեց: Նրա կարծիքով` ով էլ լինի ԵԽԽՎ հաջորդ նախագահը, բնականաբար, հետևություններ կանի:
«Սա մեկ օրվա պատմություն չէ: Ադրբեջանը բավականին լուրջ ճնշումների տակ է»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Ինչ կանի Ադրբեջանը, նրա խնդիրն է. դուրս կգա ԵԽԽՎ-ից, թե` ոչ, մեզ ոչ սառն է, ոչ տաք: Մենք այդ կառույցների անդամ ենք, մենք պարտավոր ենք կատարել մեր պարտականությունները: Մենք պետք է կարողանանք մեր պատկերացրած արժեքային համակարգին մոտ լինել: Այս հրաժարականից հետո հետևություններ կանեն եվրոպական տասնյակ ու տասնյակ օրենսդիրներ»:
Լրագրողները նրանից հետաքրքվեցին` 2018 թվականին Սերժ Սարգսյանի` վարչապետ առաջադրվելու մասին:
«Միշտ խուսափել եմ «եթե»-ներով հարցերին պատասխանելուց, դա անլուրջ է: Կա օրենսդրություն, կա Հանրապետական կուսակցություն, որին, ըստ մեր համաձայնագրի, պատկանում է վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, և երբ այդ իրավունքը կիրացվի, մենք այդ մասին կխոսենք։ Հիմա այդ մասին խոսելը ժամանակավրեպ է», - նշեց Վարդանյանը։ Նա խորհուրդ տվեց համբերատար լինել՝ նշելով, որ կգա ժամանակը, երբ բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն։
Հարցին, թե արդյո՞ք իրեն այդ մասին ինչ-որ բան հայտնի է, Վարդանյանը պատասխանեց. «Ինչ-որ մի բանը» շատ մեղմ է ասված։ Ես շատ բան գիտեմ»։