|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Տեղեկացրել էինք, որ մայիսի 15-16-ը Երևանում ընթացող` Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի ժամանակ միաձայն ընդունվել էր Երևանի կոմյունիկեն: Լրագրողների հետ զրույցում Խորվաթիայի կրթության և սպորտի նախարար Ռոկո Անդրիքևիքը նշեց, որ կոմյունիկեն շատ մեծ կարևորություն կարող է ունենալ բոլոր անդամ երկրների համար` չնայած առկա որոշ թերություններին:
Ըստ նրա` Բոլոնյան համակարգը կրթական ոլորտում մեծ առաջընթաց կարող է արձանագրել, սակայն լիարժեք արդյունքների հասնելու համար ժամանակ է պետք։
«Բոլոնիայի գործընթացը շատ երկրներում է սկսված, բայց կատարյալ ձևով չի ընթանում, և դա նորմալ է`որոշ երկրներում արագ է մարսվում եղածը, որոշներում` ավելի դանդաղ, բայց գործընթացը շարունակվում է: Խորվաթիայում էլ դեռ թերություններ կան»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ այնքան ծանոթ չէ ՀՀ կրթական համակարգին, բայց կարծում է, որ յուրաքանչյուր համագործակցություն էլ իր դրական արդյունքները կունենա: «Մենք բաց ենք համագործակցության համար: Կարծում եմ` իրարից սովորելու շատ բան ունենք»,- ասաց Խորվաթիայի ԿԳ նախարարը: