| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հաղթանակ տանելու համար իսկապես անհրաժեշտ է բարոյական, ֆիզիկական և հոգևոր ներուժի հսկայական լարում: Բայց հաղթանակի, նրա իդեալների, նպատակների ու արդյունքների պահպանումը պահանջում է նույնպիսի լարվածություն և համառություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Միակ տարբերությունն այն է, որ հասարակությունը զգում է հաղթանակի սրությունն ու կարևորությունը, բոլոր ռիսկերն ու վտանգները, պատրաստ է դժվարություններին ու զրկանքների, որպեսզի հասնի դրան, երբ պատերազմ է։ Բայց խաղաղ ժամանակ այս ըմբռնումը, ցավոք, միշտ չէ, որ լինում է։
Բնակչությունը կարող է կորցնել զգոնությունն ու թուլացնել իր իմունային համակարգը ոչ պակաս վտանգավոր թշնամիների նկատմամբ, ինչպիսիք են եսասիրությունը, ագահությունը, ազգային արժեքների նկատմամբ ոչ պատշաճ, նույնիսկ արհամարական, վերաբերմունքը, հայրենասիրությունը և այլն։ Այս իրավիճակում կարող ենք ոչ միայն կորցնել հաղթանակների բոլոր արդյունքները, այլ պարզապես անհետանալ: Այո, շատ բան կա սովորելու, շատ բան կա անելու»: