Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեհաստանը Գերմանիայից Ուկրաինա Leopard 2 տանկեր վերաարտահանելու թույլտվություն կխնդրի, սակայն առանց այդ էլ Վարշավան կարող է դրանք ուղարկել որպես երկրների կոալիցիայի մաս, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է Reuters-ը։
Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները ձախողվել են անցյալ շաբաթ Գերմանիայում կայացած բանակցությունների ընթացքում, որպեսզի համոզեն Բեռլինին Ուկրաինային Leopard տանկեր տրամադրել։ Լեհաստանը պնդում է, որ այն երկրները, որոնք ունեն Leopard, ուղարկեն դրանք Ուկրաինա, նույնիսկ եթե Գերմանիան չի ցանկանում միանալ նրանց։ Սակայն գերմանական արտադրության տանկերի վերաարտահանումը պահանջում է Բեռլինի հավանությունը։
«Մենք նման թույլտվություն կպահանջենք, բայց սա երկրորդական խնդիր է։ Նույնիսկ եթե մենք չստանանք այդ թույլտվությունը... մենք ամեն դեպքում մեր տանկերը մյուսների հետ կտեղափոխենք Ուկրաինա,- լրագրողներին ասել է Մորավեցկին,- Մեզ համար այս պահին պայմանը երկրների գոնե փոքր կոալիցիա ստեղծելն է»։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կիրակի օրը հայտարարել է, որ Բեռլինը չի խոչընդոտի, եթե Լեհաստանն իր Leopard 2 տանկերն ուղարկի Ուկրաինա, սակայն Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ասել է, որ Բեռլինը դեռեւս տանկերի վերաարտահանման թույլտվության հարցում չի ստացել:
«Ճնշումը իմաստ ունի, քանի որ այս հանգստյան օրերին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը մի փոքր այլ ուղերձ է հղել, որը հույս է ներշնչում, որ Գերմանիան ոչ միայն չի արգելափակի (տանկերի ուղարկումը), այլ վերջապես ծանրը կփոխանցի Ուկրաինային օգնելու համար»,- ասել է Մորավեցկին։
Պաշտպանական հարցերի վերլուծաբան Կոնրադ Մուզիկան կարծում է, որ եթե տանկերն ուղարկվեն առանց Բեռլինի համաձայնության, հնարավոր հետեւանքը կարող է լինել Գերմանիայի կողմից դրանց պահեստամասերի մատակարարումներից հրաժարվելը։
«Այդ իսկ պատճառով Վարշավայի տեսանկյունից շատ կարեւոր է դուրս չգալ եւ ավելի մեծ կոալիցիա կառուցել,- ասել է նա,- Որովհետեւ, իհարկե, Գերմանիայի համար քաղաքական խնդիրը, եթե նա չցանկանա պահեստամասեր ուղարկել, շատ ավելի մեծ կլինի, եթե կոալիցիա լինի»։