կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-25 14:51
Հասարակություն

Այսօրվա ղեկավարները շատ բան ունեն սովորելու առաջին Հանրապետությունից

Այսօրվա ղեկավարները շատ բան ունեն սովորելու առաջին Հանրապետությունից

Երբ Հայաստանի առաջին եւ երրորդ Հանրապետությունների ղեկավարներին համեմատության մեջ ենք դնում, ներկա ղեկավարության մեջ  չկա այն ազնվությունը, ազնիվ մղումը, ինչպես առաջին Հանրապետության ժամանակ. Առաջին Հանրապետությունը սուղ միջոցներ եւ չափազանց դառը պայմաններում աօպրող երկիր էր, ու նման պայմաններում էլ առաջին Հանրապետության վարչապետերից Հովհաննես Քաջազնունին վաճառեց իր վերարկուն, որպեսզի մեկնի արտասահման` Հայաստանի միջազգային հարաբերությունների կարգավորման գործերով. լրագրողներին այսօր հիշեցրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

 

Լրագրողների խնդրանքով նա համեմատական զուգահեռներ անցկացրեց առաջին եւ երրորդ հանրապետությունների պետական պաշտոնյաների վարքի, կենսակերպի մեջ ու նշեց, որ հիանալի կլիներ, եթե երրորդ Հանրապետության պաշտոնյաներն էլ այն նույն նվիրումը, համեստությունն ունենային եւ այնպես ապրեին,մինչպես առաջին Հանրապետության ներկայացուցիչները:

 

«Այսօրվա հանրապետության ղեկավարության մեջ էլ, իհարկե, կան մարդիկ, ովքեր ցանկացած պահի կարող են դիմել ինքնազոհողության, բայց այդ երեւույթը, որ այն ժամանակվա ղեկավարության, կարելի է ասել, մեծ մասի մոտ կար, այսօր ոչ բոլորի մոտ կա: Ընդհանուր առմամբ եմ ասում` երբ ղեկավարներին համեմատության մեջ ենք դնում, այն ազնվությունը, ազնիվ մղումը ես չեմ կարծում, որ ներկա ղեկավարության մեջ կլինեն այնքան շատ, ինչպես առաջին Հանրապետության ժամանակ, նման երեւույթ ես չեմ տեսնում. Ավելի շատ շահադիտական նպատակներով են գործում»,- ասաց Էդիկ Մինասյանը` հավելելով, որ առաջին Հանրապետության ղեկավարները չէին խորշում անգամ իրենց որդիներին ռազմաճակատ ուղարկել, եւ օրինակ, հենց Համո Օհանջանյանի որդին զոհվեց 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ:

 

 

Էդիկ Մինասյանը նաեւ մանրամասն պատմական համեմատություն կատարեց Հայաստանի առաջին եւ երրորդ Հանրապետութունների ստեղծման, ընթացքի պատմական իրողությունների միջեւ: պատմաբանը նշեց, որ պատմական ճակատագիրը առաջին ու երրորդ հանրապետութւոնների միջեւ բավականին նման է.