| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում այսօր տեղի են ունեցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Քննությունների մեկնարկին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարն անդրադարձել է միասնական քննություններին` նշելով, որ հանրապետության 11 հազար 500 դիմորդներ այս տարի կմասնակցեն միասնական քննությունների:
«Ընդունելության քննություններն իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Անցյալ տարվա համեմատ` դիմորդների թվի ակնհայտ նվազում չկա` 400-500-ով է պակաս: Նույն 11 հազար 500-ի կարգի է դիմորդների թիվը, երևի կավելանան: Հիմնական այն մտահոգությունը, որ կարող էր կտրուկ անկում լինել, այս տարի չունենք»,- նշել է Մկրտչյանը` ընդգծելով, որ 2018 թվականից հետո դիմորդների թվի աճ կնկատվի:
Նշենք, որ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման քննությունները կանցկացվեն 2016 թվականի մայիսի 11-ին և 12-ին:
Բանավոր փուլի օրերի մասին կհայտնվի գրավոր փուլից մեկ օր հետո:
2011 թվականից անցկացվել են թվով 12 հավաստագրման քննություններ: Քննություններին մասնակցել է 3379, վերապատրաստվել` 2945 հավակնորդ: Հավաստագիր է շնորհվել 2638 հավակնորդի, 646 մասնակից չի հաղթահարել քննության շեմը: Բացակայել է 95 հավակնորդ: 2016 թվականի առաջին փուլում վերապատրաստվել է 433, հավաստագրման քննություններին դիմել 470 հավակնորդ: Քննությունները հարցազրույցի փուլը նախատեսվում է անցկացնել 2 խմբով` յուրաքանչյուր խմբում մինչև 50 հավակնորդ: