Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ծխողների թվի նվազում չկա, Ազգային ժողովում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ինչո՞վ է սա պայմանավորված. վերջին մեկուկես տարիների ընթացքում, քովիդով պայմանավորված, թե իրազեկման աշխատանքների, թե նաև ծխախոտ արտադրողների կողմից շատ ավելի ագրեսիվ պայքարի միջոցների կիրառմամբ, որովհետև, օգտվելով նրանից, որ երկրի տնտեսական իրավիճակը բավական դժվար պայմաններում է, նրանք հակածխախոտային ծրագրերի ներդրման առումով բավական մեծ լոբբինգներ են իրականացնում, որ, իբրև թե, նման ծրագրերի ներդրումը լրացուցիչ տնտեսական բեռ է հանդիսանում ծանր իրավիճակներում», - ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, որ 2022 թվականից հանրային սննդի վայրերում ծխելու արգելքի կանոնը ուժի մեջ է մտնելու ու էլի որոշ սահմանափակող միջոցառումներ պետք է իրագործվեն։
«Ցավով պիտի նշեմ, որ քովիդի ի հայտ գալու հետ կապված՝ մարկետինգային, գովազդային անազնիվ քաղաքականություն կիրառվեց ու թյուր կարծիքներ շրջանառվեցին, թե, իբր, ծխող մարդիկ ավելի թեթև են տանում քովիդը, ես ձեզ հարյուր տոկոսով վստահեցնում եմ, որ ապացուցողական բժշկության շրջանակներում իրականացված հետազոտությունները ճիշտ հակառակն են ապացուցում. այն, որ ծխախոտի հետևանքով ձեռք բերված որոշակի առողջական խնդիրները հանդիսանում են ռիսկի գործոն՝ քովիդը շատ ավելի ծանր տանելու, արդեն իսկ ապացուցված փաստ է», - ընդգծեց Առողջապահության նախարարը։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ լուրջ խնդիր կա մինչև 18 տարեկան անձանց շրջանում ծխելու առւմով։ Նրա խոսքով՝ Հայաստանում տղամարդկանց 51 տոկոսը ծխում է, ինչը մտահոգիչ է։