| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 5821 դիտում,
        
            5821 դիտում,  1 տարի առաջ - 2024-07-09 12:01
            1 տարի առաջ - 2024-07-09 12:01  
         
                
            «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 1-7-ը. (2024թ․)։
Սևանա լճի մակարդակը հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (07.07.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 51սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 4.086մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հուլիսի 7-ը ներառյալ՝ 160.940մլն. մ³:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 1-7-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 9.111մլն. մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից հուլիսի 7-ը ներառյալ՝ 33.488մլն. մ³: