Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունն է: ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այցելեց թիվ 118 դպրոցում տեղակայված քննակենտրոն:
Տեղեկացրել էինք, որ Yerkir.am-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը նշել էր, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն է հանձնում 2234 դիմորդ: Նախորդ տարի այս առարկայից քննություն հանձնողների թիվը 5191-ն էր:
Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս տարի բուհերի համար ճգնաժամային իրավիճակ է, և պետք է փորձեն դրանից դուրս գալ: «Թեպետ այս ընդունելությունը 6 տարի շարունակ հետապնդելու է բուհերին, քանի որ պակաս ընդունված կուրսերը պետք է ավարտեն, իսկ դա ազդելու է դրույքների, ծանրաբեռնվածությունների վրա»,- ասաց նախարարը:
Հարցին, թե կրճատումնե՞ր կլինեն, նա պատասխանեց, որ հույս ունի՝ գործը կրճատումներին չի հասնի:
Yerkir.am-ի հարցին, որ, հաշվի առնելով դիմորդների թիվը, չի՞ ստացվում, որ վերջին տարիներին որակի հաշվին ենք մի շարք ֆակուլտետներ լցնում, նախարարը պատասխանեց` այո, կա նման խնդիր: «Բուհերի հետ պետք է շատ լուրջ խոսակցություն ունենանք այս առումով: Դեմոգրաֆիան, իհարկե, դրա վրա ազդում է, բայց նաև պետք է ամեն ինչ անենք, որ դա որակի վրա չազդի: Բացի այդ՝ կան շատ ուրիշ գործոններ, որոնք ազդում են որակի վրա»,- նշեց նա: