Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցել է 15302 հեռախոսազանգ, նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 8223:
Հարկ է նշել, որ գրանցված 15302 հեռախոսազանգից 259-ը բողոք են պարունակել, որոնք ուսումնասիրվել և քննարկվել են շահագրգիռ կառույցների հետ: Ստացված բողոքների վերաբերյալ գրություններ են ուղարկվել Երևանի և ՀՀ մարզերի բժշկական կենտրոններ, բուժաշխատողների նկատմամբ կիրառվել են զգուշացումներ, կարգապահական տույժեր: Խնդիրներին տրվել են պարզաբանումներ և լուծումներ:
«Թեժ գիծ» ծառայություն հնչած հեռախոսազանգերի գերակշիռ մասը տեղեկատվական բնույթի են եղել: Բնակչությանը հետաքրքրել են մինչև 7 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության, ծննդօգնության, հիվանդանոցային մասնագիտացված բուժօգնության, առողջության առաջնային պահպանման օղակի, դեղերով ապահովման, գնային քաղաքականության, սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչի, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բուժօգնության վերաբերյալ և կազմակերպչական այլ հարցեր:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը զեկուցվել են ՀՀ առողջապահության նախարարին:
Նշենք, որ 2016թ. դեկտեմբերի 4-ից վարչապետի հանձնարարությամբ կատարվել են ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայության վերազինման աշխատանքներ, որոնք դեռևս շարունակվում են: