|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նավթի գները նվազում են այն մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի աճը, որը նավթի ամենամեծ սպառողն է աշխարհում, կսահմանափակի վառելիքի պահանջարկի վերականգնումը. այս մասին գրում է Reuters-ը:
Նշվում է՝ Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0.7 տոկոսով և կազմել են 42.8 դոլար մեկ բարելի դիմաց, WTI-ի գինը նվազել է 0.76 տոկոսով և հասնել 40.32 դոլարի բարելի դիմաց:
Հիշեցնենք՝ հուլիսի առաջին հինգ օրվա ընթացքում ԱՄՆ 16 նահանգներ վարակման դեպքերի ռեկորդային աճ են գրանցել: Ավելանում են մտահոգություններն այն մասին, որ համավարակի տարածման զսպման համար ձեռնարկված միջոցները բացասաբար կանդրադառնան վառելիքի պահանջարկի վրա: