| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը արդեն մի քանի օր է՝ աշխատավայրում գրեթե չի լինում։ Այս հանգամանքով պայմանավորված նրա ենթակաների և հրազդանցիների շրջանում լուրեր են սկսել շրջանառվել այն մասին, որ մարզպետն առաջիկայում պաշտոնանկ կարվի։ Նույնիսկ նշում են, թե նրան ինչ պաշտոնի են նշանակելու, ըստ այդ լուրերի՝ Գուլոյանին տեղափոխելու են «Գազպրոմ-Արմենիա»։ «Ժողովուրդը» երեկ փորձեց Կոտայքի մարզպետարանից ճշտել Կարապետ Գուլոյանի՝ այլ աշխատանքի տեղափոխվելու մասին լուրերը, սակայն մեզ պատասխանեցին, որ իրենք ոչ մի տեղեկություն չունեն և հրաժարվեցին այլ հարցերի պատասխանել։ «Գազպրոմ-Արմենիայից» ևս հետաքրքրվեցինք Գուլոյանին իրենց մոտ պաշտոն տալու հնարավորության մասին։ Այստեղից էլ հավաստիացրին, որ այդ լուրերը հերյուրանք են ու իրականության հետ ոչ մի կապ չունեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։