| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ սուտ են այն լուրերը, թե Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվել են:
Անդրադառնալով մամուլում եղած հրապարակումներին, թե վերջերս Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ` Արգամ Աբրահամյանը չհերքեց՝ ընդգծելով, որ թեև ինքը տեղյակ չէ, բայց չի բացառում, որ կարող է նման հանդիպում տեղի ունեցած լինել։ «Ես տեղյակ չեմ, բայց հնարավոր է։ Ի՞նչ կա դրա մեջ», - նշեց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում Հովիկ Աբրահամյանը պաշտոն ստանձնի, և արդյո՞ք դրան խանգարող բան չկա, Արգամ Աբրահամյանը պատասխանեց, որ դրան խանգարող բան չկա։
Հարցին` արդյո՞ք Աբրահամյանների բիզնեսներն այլևս վտանգի տակ չեն, պատգամավորը պատասխանեց. «Վտանգ չի էլ եղել, որ անցնի»։