Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթում կարդում ենք. «Ինչպես հայտնի է՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց։ Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը։ Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը, չգիտես՝ ինչու, սպառազինության և սննդամթերքի մատակարարման գնումներն իրականացնելիս շուկայականից բարձր գներով է իրականացրել։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Միրզաբեկյանին, սակայն, այս ընթացքում հաջողվել է Սերժ Սարգսյանի բարեհաճությանն արժանանալ, և սպասվում է, որ նա առաջիկայում կրկին վերադառնալու Է ՊՆ և ինչ-որ բարձր պաշտոնի է նշանակվելու։ Այս լուրերը փորձեցինք ճշտել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որը մեզ հետ զրույցում ասաց. «Դուք գիտեք՝ որ օղակում են այդ հրամանները լինում»։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։