կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-02 17:55
Քաղաքական

Ծառուկյանի փեսան «անհատ տղա է». Ախոյան

Ծառուկյանի փեսան «անհատ տղա է». Ախոյան

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր կառավարության նիստում Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, նշանակվեց Կոտայքի մարզպետ:

 

Նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ է ճանաչում Կարապետ Գուլոյանին և կարծում է, որ նա, որպես մարզպետ, կարդարացնի բոլորի սպասելիքները:

 

«Գուլոյան Կարապետին ճանաչում եմ անձամբ, շատ հետաքրքիր, խարիզմատիկ տղա է, լավ կերպար է, և կարծում եմ, որ շատ ճիշտ նշանակում է, որը բավականին օգուտ կբերի: Այսօր մեզ պետք են երիտասարդ, ազգային նկարագիր ունեցող նոր երիտասարդներ, ովքեր պետք է բան փոխեն, այլապես մենք ունենք շատ դեպքեր, երբ նույն ՏԻՄ ընտրությունների պատճառով բավականին ծրագրեր ճիշտ չեն իրագործվում: Ասեմ ավելին՝ իրենց վարքագծով նպաստում են շատ վատ բաների»,- ասաց նա:

 

Ախոյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանն այս նշանակման հետ կապ չունի: «Ծառուկյանը կապ չունի. Գուլոյան Կարապետն անհատ տղա է, և դա պայմանավորված չէ պարոն Ծառուկյանի քաղաքական գործունեությամբ կամ էլ քաղաքականությունից հեռանալու հանգամանքով: Ես համոզված եմ, որ նա կարդարացնի սպասելիքները: Ես անձամբ ճանաչում եմ, դրա համար եմ ասում: Կապրենք, կտեսնենք»,- եզրափակեց Արագած Ախոյանը: