Փոխարժեքներ
30 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր աղբյուրը վստահեցնում է, որ Ծառուկյանի փեսան երկար չի դիմանա մարզպետի պաշտոնում, առավելագույնը՝ մինչև տարվա վերջ: Իսկ մարզպետ նշանակեցին, քանի որ դա ամենալավ տարբերակն էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զավթելու և իրենց իշխանությունն Աբովյանում տարածելու համար:
Այժմ Ծառուկյանի մարզպետ փեսան ամբողջովին կախված է իշխանություններից, նրան ամեն րոպե կարող են ազատել աշխատանքից ինչ-ինչ թերացումների համար՝ ավարտին հասցնելով Ծառուկյանի դեմ սկսված պատերազմը, նաև ապահովելով ապագա ընտրություններում իրենց հաղթանակը Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող տարածքում: Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր առաջադրվելու և հաղթելու մասին վստահորեն հայտարարած Պալաչը, ոտուձեռ ընկած, փորձում է իշխող ՀՀԿ-ի կողմից «դաբրո» ստանալ:
Սակայն առայժմ կարծես թե, չի հաջողվում, դեռ բանակցություններ են ընթանում։ ՀՀԿ-ն կարող է այդտեղ այլ մարդու առաջադրել, օրինակ՝ ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար, Հրազդանի հարկայինի պետի տեղակալ Արմեն Գրիգորյանին: Չի բացառվում, որ ծառուկյանական թևը ևս թեկնածու առաջադրի: Հավանական է համարվում քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար, Կարապետ Գուլոյանի մտերիմ Անդրանիկ Պետրոսյանի թեկնածությունը, որն ընդամենը մեկ ամիս է, ինչ աշխատում է քաղաքապետարանում: Սակայն իշխանություններն Աբովյանը չեն զիջի Ծառուկյանին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում