Փոխարժեքներ
03 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.41 |
EUR | ⚊ | € 441.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7127 |
GBP | ⚊ | £ 517.6 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Մեկնարկել է Գյումրու ավագանու հերթական նիստը։ Այսօր Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերից է համայնքապետի տեղակալների ընտրությունը։ Ավելի վաղ գրել էինք, որ այս պաշտոններին առաջադրվել են Կոմունիստական կուսակցության ցուցակով ավագանիներ ընտրված Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանը։
Առաջինը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է, երկրորդը՝ մտերիմ ընկերը։ Ի զարմանս բոլորի՝ ՔՊ-ն նիստին ներկայացավ` ավագանու անդամները նիստի մեկնարկին անակնկալ ներս մտան։ Ավագանու մնացած անդամները ևս ներկա են նիստին, քվորումն ապահովված է։
Վարդան Ղուկասյանի փեսան` Ավետիս Առաքելյանը 17 կողմ, 13 դեմ (ՔՊ-ն դեմ քվեարկեց) ձայներով ընտրվեց Գյումրի համայնքապետի առաջին տեղակալ։
«Կապ չունի՝ իմ փեսան է, ես խիստ եմ, ինձ հետ աշխատելը և հեշտ է, և դժվար»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
Ընտրվեցին նաև հանձնաժողովների նախագահներ։ Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ խմբակցության ավագանու անդամ Շավարշ Արամյանը, ով, ի դեպ, փրայմերիզի մասնակիցներից էր։ Նա ընտրվեց հանձնաժողովի նախագահ, որին միայն դեմ քվեարկեց «Մեր քաղաքը» դաշինքը։ ՔՊ-ական Էդգար Բաղդասարյանն էլ ընտրվեց իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ՔՊ-ական Վահան Դավթյան էլ ընտրվեց ֆինանսավարկային և տնտեսական մշտական գործող հանձնաժողովի նախագահ։