|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր կառավարության նիստում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց Արամ Հարությունյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշումը: Կառավարությունը հաստատեց որոշումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Արամ Հարությունյանն անցնելու է այլ աշխատանքի:
Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգի մեկ այլ որոշումը, համաձայն որի` Կարապետ Գուլոյանը նշանակվում է Կոտայքի մարզպետ, պայմանական է, քանի դեռ ՀՀ նախագահը չի ստորագրել Արամ Հարությունյանի՝ Կոտայքի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմումը: