|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կոտայքի արդեն նախկին մարզպետ Արամ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նախապես իմացել է, որ շուտով չի լինելու Կոտայքի մարզի ղեկավարը:
«Դե, եթե կառավարության նիստում հարց է դրվում, նշանակում է, որ մենք նախապես տեղեկացված ենք դրանից: Կառավարության նիստի հարցերը ստանում ենք նաև Մալբրի համակարգով, այդ տեղեկատվությունը մշտապես օնլայն տեսնում ենք»,- բացատրեց նա:
Հարությունյանը նշեց, որ այս պահին դժվարանում է ասել, թե առաջիկայում ինչ պաշտոն է զբաղեցնելու: «Երբ կոնկրետ լինի, հայտարարություն կանենք, բոլորն էլ կիմանան»,- ասաց նա:
Անդրադառնալով Կարապետ Գուլոյանի՝ Ծառուկյանի փեսայի նշանակմանը` ասաց. «Կարապետ Գուլոյանը, երբ Աբովյանի քաղաքապետն էր, մենք միասին էին աշխատում, և ես համոզված եմ, որ նա կկարողանա մարզպետարանի առջև դրված խնդիրները լուծել»: