Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի մարդու քշելով հարցը չի վերջանում՝ դասեր պետք է քաղել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի հարթակից։
Նա խոսեց ԳՇ պետին ազատելու միջնորդությունը ՀՀ նախագահի կողմից հետ ուղարկելու մասին։
«ՀՀ նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաև մեր ամրությունից: Ինչքան մենք ամուր կանգնած լինենք, այնքան ամուր կլինի ինքը, ամուր կլինի բանակը: Հետո հարցը հասնելու է ՍԴ: Մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր ազգի, մեր բանակի շահերը: Եթե այդ կառույցների մեջքը դատարկ է, կարող են չդիմանալ, մենք պետք է ապահովենք այդ թիկունքը: Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Նա նակտեց, որ այս պայքարը վատ ղեկավարին լավ ղեկավարելու համար չէ՝ մենք վատ ղեկավար չունենք, մեր երկիրը նվաճել են թշնամիները:
«Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես ինքս ինձ համար գրառում արեցի, գրեցի՝ վերջ, Նաիրի երկիրն այլեւս չի իրականանալու, որովհետեւ մի հսկայական ցնցում պետք է լինի, որ հնարավոր լինի երկիրը վերակառուցել: Այդ ցնցումը, ցավոք սրտի, եղավ: Մեր սխալներն ու վրիպումներն էին, որ բերեցին նրան, որ թշնամին գրավեց Հայաստանը: Եթե մենք նույն ձեւի շարունակենք, էլի թշնամիները կգրավեն Հայաստանը»,-ասաց նա:
Նա հայտարարեց, որ ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, որ Նիկոլ Փաշինյանի գնալն անխուսափելի լինի:
«Դրանից հետո պետք է քննարկենք՝ էդ ի՞նչ ձևով եկան, որ տիրեցին մեզ: Այստեղ և՛ Արցախի հարցը կար, և՛ Հայաստանի: Եթե ուզում ես գրավել Արցախը, նախ պետք է գրավես Հայաստանը: Դրա համար իրենք աննկատ գրավեցին Հայաստանը, հետո՝ Արցախը: Դա լրիվ մշակված, իրար հետևից գնացող քաղաքականություն էր: Պետք է հասկանանք՝ ո՞նց եղավ, որ ընկանք էս վիճակի մեջ, պետք է դասեր քաղենք: Մի մարդու քշելով՝ հարցը չի վերջանում», - նշեց վարչապետի միասնական թեկնածուն:
Նա ընդգծեց, որ դասեր պետք է քաղել՝ ինչպիսի պետություն, ինչպիսի ժողովուրդ ենք ուզում լինել:
Մանրամասն՝ տեսանյութում․