|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գրեթե մեկ շաբաթվա մեջ առաջին անգամ Քաշմիրի հովիտը խաղաղ գիշեր է անցկացրել՝ առանց հրաձգության կամ անօդաչու թռչող սարքերի ձայների, այն բանից հետո, երբ շաբաթ երեկոյան Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, հայտնում է Press Trust of India-ն։
«Շաբաթ երեկոյան ժամը 11-ից հետո Քաշմիրում Վերահսկողության գծի երկայնքով գտնվող ոչ մի հատվածից հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդումներ չեն ստացվել», - հայտնել են պաշտոնյաները հնդկական ԶԼՄ-ին։
Հնդկաստանն ու Պակիստանը պայմանավորվել են դադարեցնել կրակը Վերահսկողության գծի և Միջազգային սահմանի երկայնքով՝ շաբաթ երեկոյից։ Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Հնդկաստանի զինված ուժերը հարվածներ էին հասցրել Պակիստանում և Պակիստանի կողմից օկուպացված Քաշմիրում գտնվող ահաբեկիչների հենակետերին՝ ի պատասխան Փահալգամում տեղի ունեցած մահաբեր ահաբեկչության, որի հետևանքով 26 մարդ էր զոհվել։
Թեև գիշերն անցել է հանգիստ, շաբաթ երեկոյան Քաշմիրի հովտի երկնքում տասնյակ անօդաչու թռչող սարքեր են նկատվել, ինչը հրադադարի պայմանավորվածության խախտում էր։ Պակիստանը խախտել է հրադադարի համաձայնագիրը՝ շաբաթ օրը Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելուց մի քանի ժամ անց։