Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր, Մարտի 1-ի դեպքերի հարցով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Ըստ նրա՝ ամեն ինչի մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ:
«Դա դաժան մրցակցություն էր, աններելի մրցակցություն`երկու կողմից միմյանց նկատմամբ այնպիսի բառապաշարով ու մեղադրանքներով, որը հանրության մոտ չէր կարող չառաջացնել այնպիսի իրավիճակ, որը կբերեր մարտի 1-2-ի իրադարձություններին»,- ասաց Նիկոյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովի անդամներից կոնկրետ ինքն այդ մասին իմացել է հեռուստացույցից, եզրակացություն տալ մի բանի մասին, որին ինքն ականատես չի եղել, չի կարող: Ըստ Նիկոյանի` հանրությունն էլ լրիվ չէր վստահում իրենց, սակայն փրկություն գտան այն բանում, որ ընդդիմադիրներին էլ ընդգրկեն հանձնաժողովում, որպեսզի եթե իրենք կաշկանդված են, ապա ընդդիմադիրների օգնությամբ տրվող ինֆորմացիայով դուրս գան այդ վիճակից:
Նիկոյանը հիշեցրեց հանձնաժողովի աշխատանքների, եզրակացությունների մասին, կատարված աշխատանքի մասին: «Փաստահավաք խմբի ստեղծումը հանձնաժողովի համար թարմ օդ էր, փրկություն էր, որովհետև ընդդիմությունը նրա հետ աշխատում էր: Զեկույցից հետո ինքնալուծարվեց փաստահավաք խումբը, բայց հասկացա, որ նրանք դեռ ասելիք ունեին, հայտարարեցի, որ անհատական զեկույցները կարող ենք տեղադրել մեր եզրակացության մեջ, այդպես էլ արեցինք: Այսինքն՝ մենք պատմությանը թողել ենք փաստահավաք խմբի անհատական զեկույցը, որևէ մեկը երբ ուզենա ուսումնասիրել, կա դա, կա քննչական մարմնի պատասխանը ևս»,- հավելեց նա:
Նիկոյանն ասաց նաև, որ հրավիրել են բոլոր պաշտոնյաներին, դա հրապարակային է եղել: «Հարցը միշտ բաց մնաց՝ ինչու չենք հրավիրել առաջին և երկրորդ նախագահներին: Հանձնաժողովը չէր կարող հրավիրել արդեն ոչ պաշտոնյաներին, դա էր խնդիրը: Այդ իսկ պատճառով հանձնաժողովը հրապարակային հարց հնչեցրեց երկու նախագահներին էլ: Հիմա հնչեցնեմ առաջին նախագահին հարց՝ միտինգների ժամանակ հայտարարում էիք, որ էլ զոհ չպահանջվի, ինձնից բացի, ժողովրդին վստահություն էիք ներշնչում նրանց ապահովության մասին, բայց երբ մարտի 1-ին, 2-ին լարված, վիրավորված մարդիկ էին գտնվում այնտեղ, առաջնորդ էր պետք, որ նրանց ղեկավարի, հայտարարվեց, որ` իմ անվտանգությունը ապահով չէ, այդ իսկ պատճառով չեմ գա: Բա դուք չգիտեի՞ք, որ այդ մարդկանց վիճակն էլ ապահովված չէ: Ամբողջ մի իշխանություն այնտեղ էր՝ նախագահ, վարչապետ, ԱԱԾ, բա չգիտեիք՝ իշխանության քայլերն ինչ են լինելու: Հարց երկրորդն նախագահին՝ դուք հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, կրակում, հետո թաքնվում ավտոբուսի հետևում: Ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց՝ որտեղի՞ց այդ ինֆորմացիան ձեզ, որը կարող է ճակատագրական եղավ այդ բոլոր իրադարձությունների զարգացման համար»,- եզրափակեց նա: