Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրատես»-ը գրում է «Ռազմական թեժ գործողություններից հետո մեր զինվորների սխրանքների մասին այնպիսի պատմություններ են հասնում «թիկունք», որ առանց փշաքաղվելու հնարավոր չէ լսել։ Շփման գծում եղած զինվորականներից մեկը մի ցնցող պատմություն ներկայացրեց հայ զինվորի անպատկերացնելի քաջագործության մասին։
Ապրիլյան առաջին օրերին, երբ ուժգին հրետակոծվում էին հայկական գյուղերը, մեր կողմի նռնականետը հանկարծ փչանում է։ Հրամանատարը որոշում է զենքը թողնել ու փոքր-ինչ նահանջել, քանի որ արկերի «տարափ» էր տեղում։ Նռնականետից կրակող զինվորը դիմում է հրամանատարին, թե ինքը ցանկանում է գնալ և թշնամու նռնականետի համապատասխան մասը բերել ու գործի գցել մերը։ Հրամանատարը կտրուկ արգելում է նշանակում է գնալ մահվան բերան։ Զինվորը համառում է։ Չդադարող կրակի տարափի տակ զինվորին հաջողվում է հասնել թշնամու զենքին։ Նռնականետի տակ թաքնվելով, նա կարողանում է համապատասխան սարքը քանդել-հանել ու հետ վերադառնալ։ Ողջ հրամանատարությունն այս աներևակայելի քայլից քարանում է։ Ինչպե՞ս հաջողվեց, ինչպիսի՞ արիություն պետք է ունենալ նման քայլի դիմելու համար։ Հաջորդ առավոտյան, երբ հրամանատարը գրկում է զինվորին ու ասում իսկական հերոս ես, վերջինս մեղմ ժպիտով «զեկուցում» է. «Հրամանատար ջան, պետք լինի, էսօր էլ կարամ գնամ– գամ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։