|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունին հանդիպումներ են ունեցել Արամ Ա. Վեհափառի, Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ռաֆայել Պետրոսի և Հայ Ավետարանական եկեղեցու համաշխարհային խորհրդի նախագահ վերապատվելի դոկտոր Փոլ Հայտոսթյանի հետ:
Հոգևոր այրերը հաջողություն են մաղթել ՀՅ Դաշնակցության նորընտիր Բյուրոյին:
Քննարկումներ են եղել համահայկական հարցերի շուրջ` շեշտելով Հայաստանի վիճակը, արցախահայության՝ Արցախ վերադարձի իրավունքը, Սփյուռքի կազմակերպումը, Հայաստան-Սփյուռք միասնության անհրաժեշտությունն ու մեր ժողովրդին և հայրենիքին պատուհասած մարտահրավերները: Քննարկվող թեմաներից դուրս չի մնացել նաև շրջանի և Միջին Արևելքի հայկական գաղութների իրավիճակը:
Արծարծվել են նաև Ադրբեջանի նախաձեռնությամբ վերջերս Վատիկանի Գրիգորյան համալսարանում կազմակերպված համագումարի, ինչպես նաև Բաքվում ապօրինաբար պահվող պատանդների և նրանց կեղծ դատավարության հարցերը: