կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-07 11:49
Արցախ

Պետք է ճիշտ վերլուծել՝ ի՞նչ է մեզ տալու այս պահին ԼՂՀ անկախությունը ճանաչումը և ինչպիսի՞ շարունակություն կարող է ունենալ ապագայում. Աշոտ Ղուլյան

Պետք է ճիշտ վերլուծել՝ ի՞նչ է մեզ տալու այս պահին ԼՂՀ անկախությունը ճանաչումը և ինչպիսի՞ շարունակություն կարող է ունենալ ապագայում. Աշոտ Ղուլյան

Արցախում Yerkir.am-ի լրագրողը զրույցել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Խոսելով Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանն ուղղված վերջին գործընթացների մասին` ԼՂՀ ԱԺ նախագահը նշեց, որ մենք մի քանի անգամ բաց ենք թողել Ղարաբաղը ճանաչելու` ավելի պատեհ առիթներ:

«Դա եղել է և 1994 թվականին ՝ պատերազմից անմիջապես հետո, այնուհետև էլի են եղել այդպիսի ժամանակահատվածներ, երբ Ադրբեջանը տվել է նման հնարավորություններ։ Շատ դժվար է ասել, թե այս պահին որքանով է դա համարժեք ստեղծված իրավիճակին։ Ես խորապես համոզված եմ, որ այս իրադարձություններից հետո Հայաստանում և Արցախում չի կարող գտնվել մեկը, ով դեմ պիտի լինի ԼՂՀ անկախության ճանաչմանը, բայց պետք է շատ ճիշտ վերլուծություն կատարվի, թե ի՞նչ է դա մեզ տալու այս պահին և ինչպիսի՞ շարունակություն կարող է ունենալ ապագայում։ Եթե այդ ճանաչումը հանգեցնելու է տարբեր երկրների կողմից էստաֆետը միանգամից վերցնելուն, կարծում եմ, որ դա լավագույն տարբերակն է, բայց ես կասկածում եմ, որ այդպես կլինի, որովհետև, դժբախտաբար, այս վերջին տարիներին մեր պատկերացրած լուծումների այդ մոդելը մինչև վերջ չի ընկալվել։ Բայց մյուս կողմից էլ այս օրերին եվրոպական մի շարք կառույցներում տարբեր երկրների ներկայացուցիչներ սկսել են բարձրաձայնել ԼՂՀ ճանաչման նպատակահարմարության մասին։ Սրանք արդեն բավարար նախադրյալներ են, որպեսզի մենք աշխատենք ավելի մեծ հարթակում դրանք ընդունելու ուղղությամբ»,- ասաց Ղուլյանը։

Ամբողջական հոդվածը՝ քիչ ուշ: