|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Շոհան Շմիթին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը` նշելով, որ համագործակցությունը հատկապես աշխուժացել է` Աֆղանստանում գերմանական խաղաղապահ ուժերի հրամանատարության ներքո հայկական խաղաղապահ զորախմբի առաքելության արդյունքում:
Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջեւ 2011 թվականի երկկողմ համագործակցության պլանը: