կարևոր
427 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-01 16:37
Իրավական

Եթե դատախազությունն ունի արիություն, պետք է հրաժարվի բոլոր այն գործերից, որոնցով քրգործի կապն իրենք չեն տեսել․ Օրբելյան

«Սահմանադրական դատարանն ուղղակիորեն արձանագրել է ապօրինի գույքի բռնագանձման պրակտիկայի հակասահմանադրական լինելը։ Անունն ինչ էլ դնենք, դատարանն արձանագրել է օրենքով ձևավորված պրակտիկայի հակասահմանդրական լինելը»,-այս մասին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ–1776 որոշման համատեքստում»» խորագրով համաժողովի ժամանակ ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, ի. գ. թ. Արամ Օրբելյանը։

Նման գործերը քննող դատավորներին նա կոչ արեց մի քիչ դուրս գալ դասընթացների ծավալներից, որոնք ներկայացնում են միջազգային դասախոսները, փորձեք օրենքի վերլուծություն անել։

«Հայաստանում գործում է  իրավական համակարգ, որի շրջանակում կես կատակ-կես լուրջ ես ասում էի, սպասում էի, որ հայցվորը մի արգումնետ կբերի ու կասի՝ այդ դասախոսի երրորդ սլայդում այսպես է գրված։ Դատավորն էլ մի վճռ կգրի, կասի՝ էն մյուս դասախոսի չորրորդ սլայի վրա է նման բան գրված»,-ասաց Օրբելյանը։

Նա մասնակցում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում»» վերտառությամբ համաժողովին, որը կազմակերպել է «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Մանրամասն՝ տեսանյութում։