|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ ծավալվող աղմկոտ պատմությունները, կարծես, երբեք չեն սպառվում։ Նրա մարզպետության տարիները ուսումնասիրման-բացահայտման անսպառ աղբյուր են։ Ոչ մի բիզնես-պրոյեկտ, խանութ, հանք ու քարհանք առանց Լիսկայի գիտության գլուխ չեն գալիս։ Ավելին, եթե ինչ-որ մեկը փորձում է «գլուխ դնել» առանց նրա ծանրակշիռ «դաբրոյի», երկար չի գոյատևում։
Զորօրինակ, վերջերս, ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, դրսից գործարարներ են եկել Զանգեզուր աշխարհ ու որոշել այստեղ բիզնես գործունեություն ծավալել, ամենայն հավանականությամբ, հանքերի շահագործման ոլորտում։ Սակայն, ինչպես միշտ, աշխատել է «ավանդույթի» ուժը։ «Լիսկան» էլի «փայ է մտել», իսկ գործարարները հրաժարվել են այդ կերպ աշխատելուց։