Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախկին նախագահներ Ռոնալդ Ռեյգանի և Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ Սպիտակ տան պաշտոնական լուսանկարիչ Պիտ Սոուզան անդրադարձել է Դոնալդ Թրամփի մասնակցությամբ լուսանկարին, որն, ըստ լրատվամիջոցների, պատկերում է այն դրվագը, երբ ԱՄՆ ղեկավարությունը հետևում է հոկտեմբերի 26-ին ամերիկյան հատուկջոկատայինների իրականացրած գործողությունը՝ ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացմանը: Լուսանկարում, բացի Թրամփից, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն է, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերթ Օ՛Բրայանը, Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը, ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին և բրիգադային գեներալ Մարկուս Էվանսը:
Սոուզային է պատկանում այն հայտնի լուսանկարը, որում նախագահ Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մի շարք ղեկավար անձանց հետ հետևում էին ԱՄՆ թիմ մեկ թշնամի Ուսամա Բեն Լադենի վերացման գործողությանը:
Թվիթերյան էջում Սոուզան գրում է, որ «գործողությունը սկսվել է ցերեկը 3.30-ին, իսկ լուսանկարն արվել է 17.05-ին՝ ըստ լուսանկարի ամսաթվի»: Բացի այդ՝ Թրամփի լուսանկարում երևում է, որ ամեն բան ավելի համաչափ և կազմակերպված է, քան Օբամայի լուսանկարում:
Ուշագրավ մեկ բան ևս՝ Թրամփի լուսանկարում երևում է, որ համակարգիչների մի մասը նույնիսկ միացված չէ, և լարերից շատերն անիմաստ են դրված՝ պահի պատկեր ստեղծելու համար:
Իհարկե, ընդհանուր առմամբ, մոտ 20 անգամ սպանված ալ Բաղդադիի սպանության մասին հերթական լուրերն այդքան էլ արժանահավատ չեն, քանի որ ԱՄՆ-ը հավաստի ոչ մի փաստ չի հրապարակում, իսկ Ռուսաստանը, որը Սիրիայում գործող գլխավոր ուժն է, հայտարարում է, որ ոչ մի տեղեկություն չունի այդ դեպքի վերաբերյալ: