Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դեկտեմբերի 12-ին ստացել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` դեկտեմբերի 7-ի որոշումը և այն կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում: Ավելին` այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ՄԻԵԴ դիմելու վերաբերյալ լրագրողներին ասաց. «Դիմելու են զուտ դատավարական խախտումների մասով. Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի հինգերորդ և վեցերորդ հոդվածներն ամենամեծն են, հիմա ես չթվեմ, այնտեղ շատ բաներ կան՝ անձի անձեռնամխելիություն, արդար դատավարություն: Քոչարյանի ժամանակ, երբ սեփականության իրավունքը մասսայական ոտնահարվում էր, ես ասել եմ՝ նրանք դիմելու են Եվրոպական դատարան և հաղթելու են, և այն ժամանակվա արդարադատության նախարարն ասաց՝ թող գնան: Գնացին, և արդեն 10-15 մարդ ստացել է դրական որոշում, ու նրանց պետությունը փոխհատուցում պիտի տա: Այսօր նույն իրավիճակն է՝ ՀՀ-ում մարդու դատավարական իրավունքն արհամարհվում է: Եթե կա հիվանդություն, երբ հիվանդ է հասարակության կողմից ամենաատելի մարդը, միևնույն է, նա պիտի պահվի այլ պայմաններում, և այստեղ կապ չունի, թե նա ինչ է արել»:
Ալավերդյանը հավելեց, որ վերջին աղմկահարույց ձերբակալությունների գործերը բազմաթիվ խութեր ունեն: