Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ականավոր ամերիկյան դիվանագետ, Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքրի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, դեսպան Էդվարդ Ջերեջյանին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի շարունակվող կոպտագույն խախտումները, խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը խափանելու փորձերը։
Էդվարդ Նալբանդյանն ու Էդվարդ Ջերեջյանը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների, հրատապ միջազգային խնդիրների շուրջ։