կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-16 16:05
Հասարակություն

Մոսկվայում լույս է տեսել ականավոր հետախույզ Գևորգ Վարդանյանին նվիրված գիրքը

Մոսկվայում լույս է տեսել ականավոր հետախույզ Գևորգ Վարդանյանին նվիրված գիրքը

Դեկտեմբերի 6-ին ՌԴ արտաքին հետախուզության հասարակության և ԶԼՄ-ների հետ կապի բյուրոյում, հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ, կայացել է «Վարդանյան» գրքի շնորհանդեսը՝ նվիրված հայազգի ականավոր հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Անդրեևիչ Վարդանյանի և նրա կնոջ՝ հետախույզ Գոհար Վարդանյանի կյանքին և գործունեությանը: 

 

Զույգը մոտ 30 տարի էքստրեմալ պայմաններում աշխատել է աշխարհի տարբեր երկրներում:

 

Գրքի հեղինակն է ռուս լրագրող, հրապարակախոս, Российская газета-ի գլխավոր խմբագիր Նիկոլայ Միխայլովիչ Դոլգոպոլովը: Նա անձամբ ծանոթ է եղել Վարդանյանների հետ և գրքում ներկայացված շատ փաստերի մասին իմացել է հենց նրանցից:

 

Գրքում ներկայացված փաստերը «Թեհրան-43»-ի և այլ իրադարձությունների մասին են: Վարդանյանների հերոսական գործունեության մասին պատմող փոքր դրվագները, որ տեղ են գտել գրքում, ցույց են տալիս, որ նրանց շնորհիվ հաջողվել է կանխել Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի դեմ կազմակերպված մահափորձերը:

 

Գևորգ Վարդանյանը մահացել է 2012-ի հունվարի 10-ին: Վարդանյանի հուղարկավորությանը մասնակցել է այդ տարիներին  ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: