|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռաստքելենյանների ընտանիքին՝ քանդակագործության ականավոր վարպետ, Մովսես Խորենացու մեդալակիր, Ֆրանսիայի Հանրապետության պատվո լեգեոնի շքանշանակիր Թորոս Ռաստքելենյանի մահվան կապակցությամբ:
«Հանձին Թորոս Ռաստքելենյանի՝ հայ ժողովուրդը կորցրեց հայրենանվեր ազգային գործչի, պատկառելի և խոհեմ մտավորականի, ով իր ողջ կյանքի ընթացքում անմնացորդ ծառայել է իր ժողովրդին և հայրենիքին:
Մասնագիտական գործունեության ողջ ընթացքում Թորոս Ռաստքելենյանն իր քանդակների և ստեղծագործությունների միջոցով հետևողականորեն անդրադարձել է մեր ժողովրդի խնդիրներին:
Հայաստանում մշտապես հիացել են Թորոս Ռաստքելենյանի արվեստով և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում»,-մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի հեռագրում: