29 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 411.99 |
GBP | ⚊ | 476.83 |
GEL | ⚊ | 146.12 |
RUB | ⚊ | 4.03 |
USD | ⚊ | 390.88 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Ալեն Սիմոնյանն արարողակարգի վարչության պետ է նշանակել Ալեքսանդր Մխիթարյանին, որն ԱԺ է գործուղվել ԱԳՆ-ից։ Նա նշանակվել է 3 ամսով․ «2023 թ. հունվարի 11-ից, 3 ամիս ժամկետով, ՀՀ ԱԳՆ-ից գործուղված Ալեքսանդր Մխիթարյանին նշանակել ՀՀ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետի պաշտոնում»։ Նա փոխարինել է նախկին պետ Հակոբ Հաջի-Հակոբյանին` ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աներոջը:
Վերջին շրջանում մամուլ սպրդեցին Հաջի-Հակոբյանի դատվածության մասին լուրեր, որ նա 2013-ին, երբ ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետն էր, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեղծ վիզաներ տրամադրելու) դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Գուցե այս ազատման պատճառը հենց Հաջի-Հակոբյանի քրեական անցյալն է, սակայն Մխիթարյանն էլ պակաս աղմկոտ անցյալ չունի՝ կարդացեք վաղվա համարում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։