կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-31 17:26
Քաղաքական

Զենքի վաճառքը բիզնես է. ականավոր հայ պատմաբան

Զենքի վաճառքը բիզնես է. ականավոր հայ պատմաբան

Այսօր Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը հյուրընկալել էր ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԳԱ ակադեմկոս, ՌԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանին: Պատվավոր հյուրին ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նրա խոսքով` հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբը կայացել է, որովհետև այն ակտիվ է գործում,  այնտեղ հյուրընկալվում են տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ:


«Մեր ակումբի հյուրերից է եղել Դմիտրի Կիսելյովը»,- հիշեցրեց Հերմինե Նաղդալյանը և միանգամից հավելեց. «Ինչ՞ կա որ, սա նաև հարթակ է բախումների համար»: Ակումբի  հիմնադիր Անդրանիկ Նիկողոսյանն էլ արձագանքեց. «Ոչ մի բախում էլ չի եղել»:


Ալեքսանդր Չուբարյանը նախ նշեց, որ վաղը մեկնում է Արտաշատ, որտեղ գտնվում է իր հոր անունը կրող գրադարանը, և շեշտեց, որ վաղը հանդիսավորությամբ Արտաշատում բացվելու է իր հոր` Օհան Չուբարյանի կիսանդրին: Միջոցառմանը ներկա է լինելու նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:


Yerkir.am-ը հետաքրքրվեց ականավոր պատմաբանից, թե ինչպե՞ս է մեկնաբանում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, որից ամեն օր սահմանին զինվորներ են զոհվում: Հարցրեցինք` արդյո՞ք այդ փաստը չի վնասի հայ-ռուսական բարեկամությանը: Ալեքսանդր Չուբարյանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ չի վնասի: Դե, դա մեծ քաղաքականություն է:  Ես սկզբունքորեն կարծում եմ, որ պետք է առհասարակ դադարեցնել ամեն տեսակի զենքի վաճառքը որևէ երկրի: Բայց այսօր դա, իմ կարծիքով, ոչ թե քաղաքականություն է, այլ  բիզնես»: