Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ո՞վ է ասում, որ Ադրբեջանի տեխնիկան 80-ականների տեխնիկա չէ. այսօր լրագրողներին ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ըստ նրա` Ադրբեջանի զենքի 70 տոկոսը 1980-ականների է, ինչի մասին է փաստում այն, որ նրանց` մեր կողմից խոցված 28 տանկերից միայն 2-ն էին նոր:
«Բացի այդ` եթե 80-ականների տեխնիկա է, չի նշանակում, որ այն վատն է: Այնպես որ` նման խոսակցություններին ուղղակի պետք է վերջ տալ»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ ադրբեջանական կողմը քառօրյա պատերազմի միջոցով ուզում էր վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում և Ղարաբաղում, որպեսզի հայկական կողմը զիջումների գնա, սակայն մենք կմասնակցենք բանակցությունների, եթե Ղարաբաղը դառնա կողմերից մեկը: