Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կայացած «Անդրկովկասը քաոսի և զարգացման միջև. մերձավորարևելյան անկայունության գոտուց դեպի եվրասիական ելք՝ ներդրումների ազատ միջանցք և երկաթյա վարագույր ահաբեկչության համար» խորագրով քննարկման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նրա կարծիքով` Հայաստանը գտնվում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակում:
Հարությունյանը նշեց նաև, որ շատերն այլ տեսանկյունից են նայում ու այլ գնահատականներն են տալիս հայ-թուրքական հարաբերություններին, մինչդեռ մեր վերաբերմունքը բոլորովին այլ պետք է լինի, քանի որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ստեղծվում է ոչ թե Բաքվում, այլ Ստամբուլում: «Չկա ադրբեջանական բանակ, կա թուրքական բանակ, որը գործում է Թուրքիայի հրամանով»,- ասաց նա:
Հարությունյանի բնորոշմամբ`ադրբեջանական բանակն ունակ չէ կռվելու` չնայած նրանց նավթադոլարներին: «Իր զինվորականներին ուղարկել է Թուրքիա՝ կրթվելու, որտեղ նրանց ոչ թե զինվորական գործ են սովորեցրել, այլ հակահայկական գաղափարախոսություն: Հենց թուրքերն են դրանով զբաղվել»,- ասաց նա` հավելելով, որ տարածաշրջանում ամենահանգիստ վիճակը եղել է Խորհրդային միության ժամանակաշրջանում, ու պատերազմները շատացել են, երբ փլուզվել է այդ միությունը:
«Ահա 25 տարի պատերազմի մեջ ենք: Միակ բանը, որ կարող է սառեցնել իրավիճակը, կարող է լինել միասնական ինչ-որ կառույց, որի մեջ կմտնեն տարածաշրջանային պետությունները: Բայց դա այսօր քիչ հավանական եմ համարում, որովհետև շատ խաղացողներ կան, որ գործում են դրա դեմ»,- նշեց Հարությունյանը և ընդգծեց, որ պետք է ուժերի կենտրոնացում լինի` Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում թուլացնելու համար: